Աշխատակազմ

Օֆելյա Պետրոսյան
դպրոցի ուսումնական գծով տնօրեն

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր պրոֆեսոր: 1985թ. ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը, 1990թ. գերազանցությամբ՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1990-1993 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1991 թվականից դասախոսել է հանրապետության մի շարք բուհերում: Հրատարակված 15 գիտական աշխատանքի հեղինակ է:  

Հասմիկ Խաչատրյան

1985 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը: Ունի մանկավարժական աշխատանքի տասնիննամյա փորձառություն: 2000 թվականին մասնակցել է տարրական դասարանների ուսուցիչների համար Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված վերապատրաստման մեկամսյա դասընթացին: 2004 թվականին մասնակցել է «Քայլ առ քայլ» ծրագրի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին (I, II, III դասարաններ): Երկրորդ «Ծիծեռնակ» դասարանի դասվարն է:

Եվա Հասրաթյան

1973 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մատենագիտության և գրադարանավարության ֆակուլտետը: Ունի մանկավարժական աշխատանքի քսանութամյա փորձառություն: 2000 թվականին մասնակցել է Կրթական բարեփոխումների կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին: Երկրորդ «Արծվիկ» դասարանի դասվարն է:

Մելիտա Թումանյան

1961 թվականին ավարտել է Ն. Օստրովսկու անվան մանկավարժական ուսումնարանի հայկական բաժինը և ստացել տարրական դասարանների ուսուցչի որակավորում: 1970թ. ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը և ստացել միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: Աշխատանքային փորձառությունը 48 տարի է: Ունի ուսուցիչ-մեթոդիստի որակավորում: Ղեկավարել է նկարչության և մաթեմատիկայի վերապատրաստման դասընթացները: Ունի հրատարակված հոդվածներ: 2006թ. մասնակցել է տարրական դասարանների ուսուցիչների համար Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված վերապատրաստման 30-ժամյա դասընթացին: Չորրորդ դասարանի դասվարն է: 

Նելլի Հարոյան

1983 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկայի ֆակուլտետը` ստանալով տարրական դասարանների ուսուցչի որակավորում: Ունի մանկավարժական աշխատանքի քսաներեքամյա փորձառություն: 2006 թվականին մասնակցել է տարրական դասարանների ուսուցիչների համար Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացին: Առաջին դասարանի դասվարն է:

Լիլիթ Պիվազյան

1997 թվականին ավարտել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը և ստացել բանասերի, թարգմանչի, անգլերենի ուսուցչի որակավորում: Ունի մանկավարժական աշխատանքի տասնմեկամյա փորձառություն: 2006թ. մասնակցել է անգլերենի ուսուցիչների համար Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված վերապատրաստման 30-ժամյա դասընթացին: 2007թ. մասնակցել է գնահատման նոր համակարգերի վերաբերյալ Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված դասընթացին: Դասավանդում է անգլերեն:

Նելլի Մադոյան

1988 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: Ունի մանկավարժական աշխատանքի տասներկուամյա փորձառություն: 2004թ. մասնակցել է մաթեմատիկայի ուսուցիչների համար Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված վերապատրաստման երկամսյա դասընթացին: Մաթեմատիկայի ուսուցչուհի է:

Գայանե Թորոսյան

1985 թվականին ավարտել է Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը: Ունի մանկավարժական աշխատանքի տասնութամյա փորձառություն: 2006թ. մասնակցել է երաժշտության ուսուցիչների համար Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված վերապատրաստման 30-ժամյա դասընթացին: Երաժշտության ուսուցչուհի է, նաև վարում է երաժշտարվեստի ստեղծագործական միավորման և դաշնամուրի պարապմունքները: 

Ալինա Ղազարյան

2001 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան: Բուհում ուսանելու ընթացքում արժանացել է «Տարվա լավագույն ուսանողուհի» կոչման: 2006թ. մասնակցել է կերպարվեստի ուսուցիչների համար Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված վերապատրաստման 30-ժամյա դասընթացին: Նաև վարում է կերպարվեստի ստեղծագործական միավորման պարապմունքները: Կերպարվեստի ուսուցչուհի է:

Գևորգ Խաչատրյան

1981 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի «Ընդհանուր տեխնիկական առարկաներ և ֆիզիկա» ֆակուլտետը և ստացել միջնակարգ դպրոցի ընդհանուր տեխնիկական առարկաների և ֆիզիկայի ուսուցչի որակավորում: Ունի մանկավարժական աշխատանքի յոթամյա փորձառություն: 2006թ. մասնակցել է «Տեխնոլոգիա» ուսումնական առարկայի համար Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված վերապատրաստման 30-ժամյա դասընթացին: Աշխատանքի ուսուցման և գծագրության ուսուցիչ է:

Սուրեն Ղուկասյան

Ուսանում է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, մասնագիտությունը` պատմաբան: Պատմության ուսուցիչ է:

Ռիմա Գևորգյան

1966 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության բաժինը: Աշխատանքային փորձառությունը 41 տարի է: 1984 թվականին պարգևատրվել է Երևանի ժողկրթբաժնի պատվոգրով, 2006-ին` «Լավագույն դասղեկ» պատվոգրով: Դասավանդում է աշխարհագրություն:

Լարիսա Ստեփանյան

1992 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ բժշկական կիբեռնետիկի որակավորմամբ: Այժմ սովորում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի հինգերորդ կուրսում: Ունի մանկավարժական աշխատանքի տասնվեցամյա փորձառություն: Դասավանդում է քիմիա և կենսաբանություն:

| Մեր դպրոցը | Ստեղծագործական միավորումները | Մեր առօրյան | Աշխատակազմը | Աշակերտական կազմը | Նորություններ | New designed by Anex
     Հայաստանի Հանրապետություն, 0065, ք. Երևան. Սեբաստիա 3ա, 4-րդ հարկ
հեռ. 748-030,748-040
էլ. փոստ՝ info@tatevschool.am